
Իրանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել:
Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Հոկտոմբերի 26-ին ՀՀ ԱԳՆ կողմից արված գրառման մեջ բառացիորեն ընդգծվել է, որ «վիրավորական արտահայտությունները, ահաբեկչության սատարումը, ատելության սերմանման համար կրոնական հարցերի շահարկումը տեղ չունեն քաղաքակիրթ աշխարհում»:
Հայաստանի այս սկզբունքային դիրքորոշումը շահարկելու և այլ համատեքստում ներկայացնելու փորձերն անընդունելի են»: