Սրանք հասարակ թուրքեր չեն, սա «Գորշ գայլերի» խմբավորումն է. հայկական թաղամասերը հսկվում են, հայերի հետ ամեն ինչ լավ է. ֆրանսահայը՝ Լիոնում տեղի ունեցած միջադեպի մասին. tert.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Սրանք հասարակ թուրքեր չեն, սա «Գորշ գայլերի» խմբավորումն է. հայկական թաղամասերը հսկվում են, հայերի հետ ամեն ինչ լավ է. ֆրանսահայը՝ Լիոնում տեղի ունեցած միջադեպի մասին. tert.am

Երեկ Ֆրանսիայում հայերի խաղաղ ակցիայի ընթացքում թուրքերի հարձակումից հետո սանձարձակումներ են տեղի ունեցել Լիոն քաղաքում: Tert.am-ի հետ զրույցում Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչներից մեկը պատմեց, որ գիշերը տեղի ունեցած միջադեպի ընթացքում հայեր չեն տուժել:

«Մենք կոչ ենք արել, որ ոչ ոք տանիք դուրս չգա, որովհետև սրանք հասարակ թուրքեր չեն, սա ահաբեկչական, խուլիգանական շարժում է, «Գորշ գայլերի» խմբավորումն է: Պատկան մարմինները տեղյակ են տեղի ունեցողի մասին, բոլոր հայկական թաղամասերը հսկվում են: Խմբավորման և ոստիկանների միջև բախումներ են եղել»,-ասաց նա և և մեկ անգամ ևս շեշտեց, որ ոչ մի հայ չի տուժել, հայերի մոտ ամեն ինչ լավ է, խուճապ չկա:

Ավելի մանրամասն՝ tert.am