
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել թվիթերի իր միկրոբլոգում: «Թուրքիայի կողմից ղեկավարվող ադրբեջանական ուժերը՝ ահաբեկիչների հետ միասին շարունակում են ինտենսիվ ռազմական գործողություններն առաջնագծի տարբեր ուղղություններով, այդ թվում՝ Արցախի խաղաղ բնակավայրերի ուղղությամբ: Նրանց նպատակն Արցախում հայերի էթնիկ զտումն է»,-գրել է վարչապետը: Նա հեշթագով կոչ է արել ճանաչել Արցախը: