Մոսկվայում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով Արաղչիի խորհրդակցությունները շարունակվում են
Advertisement 1000 x 90

Մոսկվայում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով Արաղչիի խորհրդակցությունները շարունակվում են

Մոսկվայում մեկնարկել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով Իրանի Իսլամական Հանրապետության հատուկ բանագնացի բանակցությունների երկրորդ փուլը :

Ռուսաստանի փոխարտգործնախարար և Ղարաբաղի հարցերով  հատուկ ներկայացուցիչ Անդրեյ Ռոդենկոյի հետ խորհրդակցելուց հետո, Իրանի փոխարտգործնախարար և հատուկ բանագնաց Սեյեդ Աբբաս Արաղչին  հանդիպել է ՀԳՀԾ-ի հարցերով ՌԴ արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովի հետ:

Բակացությունները տեղի են ունեցել փակ դռների հետևում առանց լրագրողների ներկայության:

Ղարաբաղյան ճգնաժամի հարցով Սեյեդ Աբբաս Արաղչին բանակցություններ է վարել Կենտրոնական Ասիայի և Կովկասի հարցերով Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռոդենկոյի հետ, բացատրելով և ներկայացնելով Ադրբեջանի և Հայաստանի միջև տարաձայնությունները լուծելու Իրանի Իսլամական Հանրապետության նախագիծը:

Որպես Իրանի իսլամական հանրապետության հատուկ բանագնաց, Արաղչին ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված Իրանի նախաձեռնությունն առաջ տանելու և այդ մասին Ռուսաստանի պաշտոնատար անձանց հետ խորհրդակցելու համար հինգշաբթի առավոտյան ժամանել է Մոսկվա: «Թեհրանի նախագիծը հիմնված է հումանիտար սկզբունքների և հակամարտ կողմերի պահանջների վրա», ասել է Սեյեդ Աբբաս Արաղչին:

parstoday.com



Նման նյութեր