
Ֆրանսիական ոստիկանությունը Դեսին-Շարպյե (Լիոն քաղաք) կոմունայում կանխել է հայկական և թուրքական համայնքների ներկայացուցիչների միջև բախումները։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով BFMTV հեռուստաալիքին:
Նշվում է, որ հոկտեմբերի 28-ի երեկոյան թուրքական համայնքի ներկայացուցիչների մոտ 100 ավտոմեքենայով մեկնել են կոմունա, որտեղ մեծաթիվ հայեր կան։ Հեռուստաալիքի տվյալներով ՝ կոմունա են մեկնել նաև շուրջ հարյուր ոստիկաններ։
Իրավապահ մարմինների աշխատակիցները 19 ավտոմեքենա են ստուգել, 65 անձանց տուգանել են կարանտինային կանոնները խախտելու համար։ Կոմունայում իրավիճակը կայունացել է տեղական ժամանակով մոտ 23:00-ին (Երևանի ժամանակով` 02: 00-ին):