Թրամփի հանրահավաքի ժամանակ Արիզոնայի երկնքում անհայտ ինքնաթիռ է կալանվել
Advertisement 1000 x 90

Թրամփի հանրահավաքի ժամանակ Արիզոնայի երկնքում անհայտ ինքնաթիռ է կալանվել

Ամերիկյան F-16 կործանիչն անհայտ ինքնաթիռ է կալանել Արիզոնայի երկնքում թռիչքների սահմանափակման գոտում՝ Բուլհեդ Սիթիի հարևանությամբ, որտեղ տեղի էր ունենում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական հանրահավաքը: Այդ մասին հաղորդել է CNN-ը: Հյուսիսային Ամերիկայի օդատիեզերական պաշտպանության հրամանատարության (NORAD) ղեկավար Ջոն Կոռնելիոյի խոսքով՝ ընդհանուր նշանակության ավիացիայի ինքնաթիռը, որը կապի դուրս չի եկել օդային երթևեկության կառավարման մարմինների հետ, առանց թույլտվության մտել է թռիչքների ժամանակավոր սահմանափակման գոտի (Temporary Flight Restriction, TFR): Հանգամանքները պարզելու համար բարձրացվել է F-16 NORAD կործանիչը:

«Խախտող ինքնաթիռն սկզբում չի արձագանքել կալանման գործընթացին, բայց ռադիոկապը հաստատել է այն բանից հետո, երբ NORAD ինքնաթիռն արձակել է ազդանշանային հրթիռները: Խախտող ինքնաթիռը սահմանափակ մուտքի գոտուց դուրս է բերվել NORAD ինքնաթիռով՝ առանց հետագա միջադեպերի»,-պատմել է Կոռնելիոն: Հեռուստաալիքը նշում Է, որ Թրամփի հանրահավաքում գտնվող CNN-ի թղթակիցները չեն տեսել ինքնաթիռը, բայց լսել են F-16-ի ձայները: «Ինձ դուր Է գալիս այդ ձայնը, ես սիրում եմ այն»,-ասել է Թրամփն ավիացիոն շարժիչների գվվոցի մասին, հավելելով, որ ինքնաթիռն իր հանրահավաքին եկել է «իրեն ցույց տալու համար»: CNN-ի հաղորդագրության համաձայն, ԱՄՆ-ի Գաղտնի ծառայության գործակալները նույնպես հակազդել են ինքնաթիռի անսպասելի հայտնվելուն. ոմանք արագորեն ուղղվել են դեպի Թրամփը, բայց բեմի վրա այդպես էլ չեն բարձրացել:



Նման նյութեր