Թաթարստանում ոստիկանները ձերբակալելիս գնդակահարել են դանակով իրենց վրա հարձակված տղամարդուն
Advertisement 1000 x 90

Թաթարստանում ոստիկանները ձերբակալելիս գնդակահարել են դանակով իրենց վրա հարձակված տղամարդուն

Թաթարստանի Կումորի մունիցիպալ շրջանում ոստիկանները գնդակահարել են այն մարդուն, որը ծառայական ավտոմոբիլների կայանատեղ Է նետել շշեր՝ ենթադրաբար դյուրավառ խառնուրդով եւ ձերբակալելիս վիրավորել ոստիկանության աշխատակիցներից մեկին: Հոկտեմբերի 30-ին այդ մասին հաղորդվում Է ներքգործնախարարության Թաթարստանի կայքում:

Գերատեսչության մամուլի ծառայության տվյալներով՝ Մոսկվայի ժամանակով մոտավորապես 00:30-ին ոստիկանության տեղամասային լիազորը, ծառայական ատոմոբիլը կայանելով Ռուսաստանի ՆԳՆ-ի Կումորի շրջանային բաժնի տարածքում, գետնին նկտակել Է բռնկում եւ ապակու բեկորներ: Մինչ հրդեհը մարում Էին, անհայտ անձը կայնատեղի կողմ Է նետել եւս մեկ շիշ դյուրավառ խառնուրդով եւ փորձել Է փախչել:

«Տեղամասային լիազորը Ռուսաստանի ՆԳՆ-ի Կումորի շրջանի բաժնի ժամանակավոր ձերբակալման մեկուսարանի պետի հետ, որն այդ գիշեր հերթապահում Էր, կազմակերպել են հետապնդում: Երբ ոստիկանները հասել են չարագործին, նա սկսել Է դանակով սպառնալ նրանց: Ձերբակալելիս ակտիվ դիմադրություն Է ցույց տվել եւ ոստիկաններից մեկին դանակի մի քանի վերքեր հասցրել»,- ասված Է հաղորդարգության մեջ:

Իրավապահները զենք են գործադրել, ինչից հետո չարագործն ստացած վերքերից տեղում մահացել Է: Դա եղել Է 2004 թվականին ծնված տեղացի բնակիչ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Նման նյութեր