Այս տարվա հունիսին վարչապետը էս տղայի էջից վիդեո էր կիսվել իր պատին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Այս տարվա հունիսին վարչապետը էս տղայի էջից վիդեո էր կիսվել իր պատին

Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում քիչ առաջ անդրադառնալով ՀՀ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) գրել է.

«Ուրեմն մեր ԱԱԾ-ն էսօր տարծել է նման հաղորդագրություն:

«…Մասնավորապես, www.facebook.com սոցիալական ցանցի օգտատեր Վահե Պետրոսյանը, ով ներկայանում է որպես կրոնական քարոզիչ, իր ուղիղ եթերներից մեկում խնդրել է իրեն ուղարկել առաջնագծում գտնվող զինվորների վերաբերյալ «վկայություններ», թե ինչպես են վերջիններս փրկվել Աստծո շնորհիվ:…»

Ուզում եմ հիշեցնեմ, որ այս տարվա հունիսին վարչապետը էս տղայի էջից վիդեո էր կիսվել իր պատին ու երբ մեկն էլ ես սկսեցի գոռալ, թե ինչու է երկրի ղեկավարը էս անհասկանալի աղանդավորական սուբյեկտի էջից վիդեո կիսվում իր էջում, բազմաթիվ ԱՆԿԻՐԹ ՀՈՐԹԵՐ և տարատեսակ ՊՈԱԿԻ ԹՈՒԼԵՔ թռան դեմքերիս: ԿԵՐԱ՞Ք, ԱՆԱՍՈՒՆՆԵՐ:

Հ.Գ. Բոլոր կասկածամիտներին երաշխավորում եմ, որ ունեմ պահած սքրինշոթը, անկախ նրանից, որ նա ջնջելա իր պատից դա: ՀԱՐԳԵԼԻ ԱԱԾ, ԱԲՐԻՔ, ՈՐ ՄԻ ՔԻՉ ԷԼ ԳԱԶ ՏԱՔ, ԳԻՏԵ՞Ք ԻՆՉԵՐ ԿԳՏՆԵՔ․։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որում ասվում է․

«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ սոցիալական ցանցերի հայազգի տարբեր օգտատերեր պարբերաբար տարածում են հայտարարություններ՝ խնդրելով իրենց տրամադրել տեղեկատվություն արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծի, Արցախի Հանրապետությունում ընթացող ռազմական գործողությունների, մարտի դաշտում տեղի ունեցող հերոսությունների և բացառիկ սխրանքների մասին: Մասնավորապես, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատեր Վահե Պետրոսյանը, ով ներկայանում է որպես կրոնական քարոզիչ, իր ուղիղ եթերներից մեկում խնդրել է իրեն ուղարկել առաջնագծում գտնվող զինվորների վերաբերյալ «վկայություններ», թե ինչպես են վերջիններս փրկվել Աստծո շնորհիվ:

«Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ պատերազմական իրավիճակում առաջնագծի, թիկունքի, զորքերի տեղաշարժի, մարդկանց կուտակումների վերաբերյալ, ինչպես նաև առաջին հայացքից թեկուզ ոչ նշանակալի թվացող ցանկացած տեղեկատվություն անթույլատրելի է փոխանցել այլ անձանց, քանի որ նման տվյալները ուղղակի կամ անուղղակի կերպով կարող են օգտագործվել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգությանը վնասող գործողություններ իրականացնելու համար:

Ազգաբնակչությանը կրկին հորդորում ենք սոցիալական ցանցերում շփումների ընթացքում դրսևորել զգոնություն, աչալրջություն և զերծ մնալ առաջնա­գծին առնչվող տվյալներ տարածելուց»,- հայտնում են ՀՀ ԱԱԾ-ից»: