
Ռուսաստանի խաղաղապահների տեղակայումը Ղարաբաղում համարում եմ հակամարտության օպտիմալ լուծում,- The Daily Telegraph-ին տված հարցազրույցում այսպիսի հայտարարություն է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես կողմ եմ, որպեսզի ռուս խաղաղապահները տեղակայվեն հակամարտության գոտում», նշել է նա, միաժամանակ հավելելով՝ «Բայց հարցն այն է, որ հակամարտության գոտում Ռուսաստանի Դաշնությունից խաղաղապահ ուժերի տեղակայման առումով պետք է համաձայնություն տան հակամարտության բոլոր կողմերը»:
Հարցազրույցի ընթացքում Ն.Փաշինյանը կարևորել է Եվրոպայի գործադրելիք ջանքերն առ այն, որ Թուրքիան դադարեցնի իր գործուն աջակցությունը Ադրբեջանին: