Ժնևում մեկնարկել է Մնացականյան-Բայրամով հանդիպումը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ժնևում մեկնարկել է Մնացականյան-Բայրամով հանդիպումը

Ժնևում մեկնարկել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

Հոկտեմբերի 30-ին կայացել է նաև Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ: Բայրամովի հետ հանդիպումը ծրագրված էր հոկտեմբերի 29-ին, որը սակայն հետաձգվել էր: