
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհվածների թիվը հասել է 12-ի, վիրավորների թիվը՝ 419-ի:
Թուրքիայի Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը, ըստ «Արմենպրես»–ի, հաղորդել է, որ ժամը 18:00-ի դրությամբ եղել է 107 հետցնցում։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են 17 շենքում:
Որոնողական աշխատանքներին են միացել նաև հրշեջ ծառայությունը և ոստիկանությունը: