Հոկտեմբերի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին
Advertisement 1000 x 90

Հոկտեմբերի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

Հոկտեմբերի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ մանրամասն ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծած իրադրությունը և առաջացած մարտահրավերները:

Նամակում, մասնավորապես, ընդգծվել է Մերձավոր Արևելքից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղափոխման և վերջիններիս Լեռնային Ղարաբաղի դեմ մարտական գործողություններում ներգրավման հանգամանքը:

Հաշվի առնելով մարտական գործողությունների Հայաստանի Հանրապետության սահմանին մոտենալու, ՀՀ տարածքի նկամամբ արդեն իսկ տեղի ունեցած ոտնձգությունների փաստերը՝ ՀՀ վարչապետը դիմել է ՌԴ նախագահին սկսելու անհապաղ խորհրդակցություններ՝ սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը Ռուսաստանի Դաշնությունը կարող է հատկացնել Հայաստանի Հանրապետությանը՝ իր անվտանգության ապահովման համար՝ հիմք ընդունելով Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները և 1997թ. օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածը:

31 октября премьер-министр РА Никол Пашинян направил письмо президенту РФ Владимиру Путину, в котором досконально представил ситуацию, сложившуюся в результате азербайджано-турецкой военной агрессии против Нагорного Карабаха, и возникшие в связи с ней вызовы.

В письме, в частности, были подчеркнуты обстоятельства переброски иностранных вооруженных террористов с Ближнего Востока и их участия в боевых действиях против Нагорного Карабаха.

Учитывая приближение боевых действий к границе Армении, уже имевшие место факты посягательств на территорию РА, премьер-министр Республики Армения обратился к президенту Российской Федерации за незамедлительным проведением консультаций с целью определения рода и размера помощи которую Российская Федерация может предоставить Республике Армения для обеспечения ее безопасности основываясь на союзнических отношений между Арменией и Россией и статье 2 «Договора о дружбе, сотрудничестве и взаимной помощи» от 29 августа 1997 года.

Հոկտեմբերի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ մանրամասն ներկայացնելով Լեռնային…

Опубликовано Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն Пятница, 30 октября 2020 г.



Նման նյութեր