Վիեննայում գրեթե 50 իսլամիստներ հարձակվել են կաթոլիկ եկեղեցու վրա
Advertisement 1000 x 90

Վիեննայում գրեթե 50 իսլամիստներ հարձակվել են կաթոլիկ եկեղեցու վրա

Թուրքական ծագումով 50-ի չափ երիտասարդներ հոկտեմբերի 29-ի երեկոյան ներխուժել են Վիեննայում  Սուրբ Անտոնիոս Պադուացու  եկեղեցի, հաղորդել է Kurier թերթը։

Հարձակվողները մտել են խոստովանատուն ու կնքավազան և այնտեղ ամեն ինչ տակնուվրա արել` շրջել են նստարաններն ու ջարդուխուրդ արել եկեղեցական գույքը։ Հոգևորականները ոստիկանություն են կանչել, սակայն խուլիգանները հասցրել են թաքնվել մինչև ոստիկանության ժամանելը։ Այնուամենայնիվ, տեսախցիկները արձանագրել են չարագործների գործողությունները։

Իրավապահ մարմինները հարձակման կազմակերպիչներ են համարում թուրք իսլամիստներից մի խումբ ֆանատիկոսների․ վերջին շրջանում նրանք արդեն ուշադրություն են գրավել Ֆավորիտեն շրջանում, որտեղ տեղակայված է նաև հարձակման ենթարկված եկեղեցին։ Քննիչներն արդեն պարզել են հարձակված տասնյակ անձանց ինքնությունը, ավելի վաղ նրանք արդեն իսկ աչքի են ընկել հասարակական կարգը խախտելով։ Փոխանցում է rbk-ն։



Նման նյութեր