
Բեռլինում գտնվող Մադամ Տյուսոյի մոմե արձանների թանգարանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արձանը աղբանոց է տեղափոխել: Այս մասին հաղորդվում է թանգարանի Instagram-ի էջում, իսկ աղբամաններից մեկի վրա գրված է «Dump Trump»՝ «Դեն նետեք Թրամփին» գրությունը: Աղբի տարաների կողքին նաև աղբի տոպրակներ են դրել և Twitter-ի «Fake News» և «You are fired!» («Դուք հեռացված եք աշխատանքից») գրությամբ ցուցանակներ։
«ԱՄՆ ընտրությունները մոտ են, և մենք արդեն տեղ ենք բացում հաջորդ նախագահի համար», – ասվում է գրառման մեջ: