Հայաստանում նոյեմբերի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 92254 դեպք, որոնցից 55827 -ն` առողջացած: Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 34691 պացիենտ: Վերջին 24 ժամում արվել է 5392 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 407980 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 2441 նոր դեպք և 510 առողջացած։
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 1363 (ավելացել է ևս 22-ով) դեպք: Արձանագրվել է նաև մահվան 6 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 373 է:
Կառավարությունը սեպտեմբրի 11-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը սեպտեմբերի 11-ից՝ ժամը 17:00-ից փոխարինել կարանտինով, մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ: