ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում ռազմական գործողություններում չթիրախավորել խաղաղ բանկիչներին
Advertisement 1000 x 90

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում ռազմական գործողություններում չթիրախավորել խաղաղ բանկիչներին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հարցով Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակել բանակցությունները, ռազմական գործողությունների ընթացքում առավելագույնս խնայել ու պաշտպանել խաղաղ բնակիչներին, քաղաքացիական ենթակառուցվածքները: Այս մասին հայտարարություն է տարածել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը:

Դրանում նշվում է, որ գլխավոր քարտուղարը լիովին պաշտպանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչը՝ անհապաղ հումանիտար հրադադար հաստատելու մասին:

Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտել է բռնությունը՝ նշելով, որ կողմերը պարտավոր են, միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն, ռազմական գործողությունների իրականացման ընթացքում առավելագույնս խնայել և պաշտպանել խաղաղ բնակիչներին և քաղաքացիական ենթակառուցվածքները:

Հայտարարությունում նշվում է նաև, որ գլխավոր քարտուղարը կողմերին կոչ է անում բարեխղճորեն և անհապաղ իրականացնել այն կոնկրետ քայլերը, որոնք պայմանավորվել են ձեռնարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի միջոցով, ինչպես նաև նախկին պարտավորությունները: Նա կողմերին կոչ է արել շարունակել առարկայական երկխոսությունը և ակտիվացնել ջանքերը համանախագահների հետ ՝ հակամարտության խաղաղ և կայուն կարգավորմանը հասնելու համար:



Նման նյութեր