«Johnson & Johnson» ընկերությունը կաջակցի ԼՂ հակամարտությունից տուժած անձանց: Ընկերությունն այս մասին հայտնել է «Թվիթեր»-ի իր էջում:
«Johnson & Johnson»- ը հաստատում է,որ մեր բոլոր դրամահավաք նախաձեռնությունները, որոնք նպատակ ունեն աջակցել Արցախում հակամարտությունից տուժածներին, կտրամադրվեն Կարմիր խաչին ՝ բաշխելու հակամարտության բոլոր կողմերի կարիքավորներին»,-ասված է հայտարարությունում:
Ադրբեջանը Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից պատերազմ է սանձազերծել՝ Թուրքիայի աջակցությամբ և Ադրբեջանի ԶՈՒ բերված վարձկան-ահաբեկիչների ներգրավվածությամբ: