Իրանը Mersad ՀՕՊ համակարգ է տեղակայել հյուսիսարևմտյան սահմաններին (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Իրանը Mersad ՀՕՊ համակարգ է տեղակայել հյուսիսարևմտյան սահմաններին

Իրանի զինուժը ուժեղացրել է իր ներկայությունը Իրանի հյուսիս-արևմուտքում՝ սահմանային շրջանները պաշտպանելու համար:

Ինչպես հաղորդում է  Երիտասարդ լրագրողների ակումբը, Ղարաբաղի տարածաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության միջև ռազմական գործողությունները սրվելուց հետո, Իրանի զինուժը ուժեղացրել է իր ներկայությունը հյուսիսարևմտյան սահմանային շրջաններում:

Մինչ այժմ Իրանը այդ տարածքներում տեղակայել է 321-րդ հետևակային բրիգադը, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Իմամ զաման» մեքենայացված բրիգադը, ինչպես նաև հետախուզական ռադարներ, Mersad հակաօդային պաշտպանության համակարգը, «Tor M1» և այլն:

parstoday.com



Նման նյութեր