Esotericblog.ru-ն գրում է, որ տան երջանկությունը կախված է ոչ միայն տանտիրոջ դրական տրամադրվածությունից։ Ընդունված է համարել, որ գոյություն ունեն որոշակի իրեր, որոնք հաջողություն և բարեկեցություն են բերում։
Պայտ։ Ըստ ժողովրդական հավատամքի՝ այն հաջողություն և երջանկություն է բերում։ Համարվում է, որ հաջողությունը ձիու հետ է, իսկ ձիուն պայտ է հարկավոր։ Այն հաջողությանը ցույց կտա ճանապարհը դեպի ձեր տուն։ Կարևոր է պայտի տեղը ճիշտ որոշելը. այդ դեպքում տանը միշտ երջանկություն և բավարարվածություն կլինի, իսկ հիվանդությունները կանցնեն տան կողքով։ Անհրաժեշտ է պայտին ծանոթացնել ամբողջ տան հետ և պաշտպանություն խնդրել։
Սխտոր։ Ըստ հավատամքի՝ սխտորը կօգնի տունը պաշտպանել բացասական էներգիայից։ Ան կախում են տանը՝ խնդրելով պաշտպանել տունը։ Իսկ սխտորը սննդի մեջ օգտագործելը բարձրացնում է իմունիտետը։
Մեղր։ Թարմ մեղրը լցնում են գեղեցիկ տարայի մեջ։
Խնձոր։ Խնձորն իր թարմությամբ ձեզ համար լավ տրամադրություն կապահովի և թույլ չի տա տխրել։ Այն կմաքրի տունը բացասական էներգիայից։ Խնձորը դրեք գեղեցիկ ամանի մեջ, դրա վրա գեղեցիկ ժապավեններ կապեք և խնդրեք պաշտպանություն։
Սրբապատկեր։ Բոլոր ժամանակներում էլ սրբապատկերները հավատացող մարդկանց համար պաշտպան են եղել։ Նրանցից խորհուրդ են հարցնում, առողջություն խնդրում։
Գնդասեղ։ Տուն երջանկություն է բերելու, և առողջություն՝ այնտեղ ապրողներին։
Զանգակ։ Կարող է տուն վերադարձնել տրամադրությունը։ Ընդունված է համարել, որ գերադասելի է ընտրել երկաթից կամ արծաթից պատրաստված զանգակ։
Օճառ։ Առողջության և մաքրության սիմվոլ է։ Դրա հետ բազմաթիվ ավանդույթներ են կապված՝ չնայած դրանց մասին քչերը գիտեն։
Մոմ։ Սրանք ուժեղ պաշտպանիչ միջոց են, որոնք տուն բարեկեցություն են բերում բոլոր առումներով։ Մոմը լույսի և խելացիության սիմվոլ է։ Այս նպատակով առավել գերադասելի է եկեղեցական մոմեր օգտագործել։
Հայելի։ Ավելի լավ է այս նպատակով օգտագործել շրջանաձև հայելի՝ փայտի շրջանակի մեջ։ Տանը, որտեղ տիրում է փոխհամաձայնության մթնոլորտ, այն կլանում է դրական էներգիան և վերադարձնում այն։
Նյութը հրապարակման պատրաստեց 168-ը