«Այս օրերին լիքը մարդկանց փոխարեն ամաչում եմ։ Կներեք, տղերք․․․». Գոհար Հայրապետյան
Advertisement 1000 x 90

«Այս օրերին լիքը մարդկանց փոխարեն ամաչում եմ։ Կներեք, տղերք․․․». Գոհար Հայրապետյան

Ամեն առավոտ ես արթնանում եմ մեղքի զգացումով, որ ես տաք անկողնում եմ քնել, իսկ տղերքը սահմանին սառը գետնի վրա անգամ աչք չեն կպցրել։

Ամեն անգամ տաք ջրով լվացվելիս, ես գետինն եմ մտնում։ Մտածում եմ՝ տեսնես տղերքը էնտեղ գոնե քրտինք սրբելու ժամանակ ունեցել են։

Ամեն անգամ սառնարի դուռը բացելիս ինձ վերջին դավաճանն եմ զգում։ Մտածում եմ՝ տեսնես տղերքը գոնե մի բան կերել են։

Ամեն անգամ առաջնագծից կադրերը նայելիս ինձ անպիտան մեկն եմ զգում, որ ես էստեղ տաք, ապահով ապրում եմ, որովհետև տղերքը էնտեղ արյուն են թափում։

Ու առավելագույնը, ինչը ես կարող եմ անել այս օրերին՝ մեղքի զգացումով գլուխս կախ իմ գործն անելն է։ Ապատեղակատվություն չտարածելն է, տխմար ստատուսների տակ պարտվողական քոմենթներ չգրելն է, զինվորականներին կռվելու դասեր չտալն է։ Եվ ի վերջո, կռված, բայց գերի ընկած տղերքի վիդեոները՝ անասուն քոմենթներով՝ թե բա լավ էր մեռնեիք, չտարածելն է։

Այս օրերին լիքը մարդկանց փոխարեն ամաչում եմ։

Կներեք, տղերք․․․

Գոհար Հայրապետյանի էջից:

Ամեն առավոտ ես արթնանում եմ մեղքի զգացումով, որ ես տաք անկողնում եմ քնել, իսկ տղերքը սահմանին սառը գետնի վրա անգամ աչք…

Опубликовано Gohar Hayrapetyan Понедельник, 2 ноября 2020 г.