Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերալ Դարմանենը մոտ օրերին կմեկնի Ռուսաստան: ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ կառույցի ղեկավարը նման հայտարարությամբ հանդես է եկել նոյեմբերի 2-ին:
«Մի քանի օր առաջ կայացել է Ֆրանսիայում Ռուսաստանի դեսպանի հետ հանդիպումը, առաջիկա օրերին ես այցով կլինեմ Ռուսաստանում»,- ասել է նա:
«Ահաբեկչությունն ընդունում է տարբեր ձևեր, և պետք չէ համաձայնվել այն պնդումների հետ, թե Ֆրանսիայում ահաբեկչություններն իրականացնում են բացառապես օտարերկրացիները, և եթե մենք փակենք սահմաններն, ապա դա կպաշտպանի մեր երկիրը: Դա ճիշտ չէ»,-ասել է նախարարը՝ հիշեցնելով, որ շատ հանցագործություններ կատարվել են արմատական իսլամիստների կողմից, որոնք վաղուց ապրում են Ֆրանսիայում: Նա տեղեկացրել է, որ վերջին 32 ահաբեկիչներից 22-ը եղել է Ֆրանսիայի քաղաքացիներ:
Ժերալդ Դարմանենը հայտնել է, որ Ֆրանսայի նախագահի հրամանով շաբաթվա վերջ աշխատանքային այցով կլինի Թունիսում և Ալժիրում՝ կապված ահաբեկչության դեմ պայքարի հարցերի հետ: