Ռուսաստանի Դաշնությունը պատրաստվում է կոնկրետ քայլեր ձեռնարկել այն հանգամանքով պայմանավորված, որ արտերկրում հանգստից հետո երկիր վերադարձածների 90%-ը կորոնավիրուսով վարակվել է Թուրքիայում: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին նշել է Սպառողների իրավունքների պաշտպանության պետական ծառայության ղեկավար Աննա Պոպովան:
«Թուրքիայի հետ սահմանը բացելուց հետո օգոստոսի 1-ից վերադարձել է մոտ 1,5 մլն մարդ: Վերադարձածներից մոտ 10 հազարը կորոնավիրուսի վարակակիր է, որոնցից 90%-ը եկել են Թուրքիայից: Այդ պատճառով, ակնհայտ է` պետք է անպայման սա քննարկել և կոնկրետ քայլեր առաջարկել»,- նշել է Պոպովան: