Թաիլանդի թագավոր Մախա Վատչիրալոնգկոնը (Ռամա 10-րդ) նոյեմբերի 1-ի երեկոյան մեկնաբանել Է Բանգկոկում եւ Թաիլանդի մյուս քաղաքներում անցկացվող բողոքները, նաեւ բողոքողների հետ հնարավոր փոխզիջման մասին Է ակնարկել նրա թագավորության ողջ ժամանակաշրջանում տված առաջին մեդիական հարցազրույցում եւ որպես գահաժառանգ նրա նախորդ հարցազրույցից 40 տարի անց:
Հարցազրույցը հեռարձակել Է բրիտանական Չորրորդ հեռուստաալիքը (ITN), որի թղթակիցը միապետին երկու հարց Է տվել միապետականների զանգվածային միջոցառման ժամանակ, որը տեղի Է ունեցել Մեծ թագավորական պալատի տարածքում:
Հեռուստաալիքի թղթակից Ջոնաթան Միլլերը թագավորին խնդրել Է մեկնաբանել Թաիլանդում տեղի ունեցող բողոքները, քանի որ բողոքողների կողմից առաջադրված պահանջներից մեկը վերաբերում Է թաիլանդական միապետության բարեփոխմանը:
«Առանց մեկնաբանությունների»,-սկզբում պատասխանել Է միապետը, իսկ հետո հավելել Է. «Մենք, միեւնույն Է, նրանց սիրում ենք», այդ նախադասությունը երեք անգամ կրկնելով անգլերեն լեզվով:
Միլլերի այն հարցին, թե հնարավոր Է արդյոք բողոքողների հետ փոխզիջում, միապետը պատասխանել Է. «Թաիլանդը փոխզիջումների երկիր Է»:
Շարունակելով շրջագայել՝ միապետը մի քանի խոսք ասաց իրեն ուղեկցող կրտսեր դստեր՝ արքայադուստր Սիրիվաննավարիի ականջին, որը հետո մոտեցավ բրիտանացի թղթակցին:
«Մենք սիրում ենք Թաիլանդի ժողովրդին, ինչ Էլ որ տեղի ունենա: Եվ այս երկիրը խաղաղ Է: Ես սիրում եմ այն: Ես իսկապես երջանիկ եմ. չԷ որ սա իսկական սեր Է, եւ դուք կարող եք ինքներդ դա տեսնել, այդպե՞ս Է»,-ասաց արքայադուստրը՝ ձեռքով ցույց տալով հպատակների բազմությունը, որոնք եկել Էին ողջունելու թագավորին:
Միապետականները, որոնք հավաքվել Էին Մեծ թագավորական պալատի համալիրի եւ Զմրուխտե Բուդդայի տաճարի տարածքում, վանկարկում Էին այն երգի խոսքերը, որն այդ օրերին շատ տարածված Էր նրանց շրջանում. «Ապրել սիրով (միապետության նկատմամբ) եւ մեռնել հավատարմությամբ», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: