«Տիգրանակերտի գիշերային լռությունը խախտեց մեր երեքի բարձր ծիծաղը». Անժելա Էլիբեգովա
Advertisement 1000 x 90

«Տիգրանակերտի գիշերային լռությունը խախտեց մեր երեքի բարձր ծիծաղը». Անժելա Էլիբեգովա

2013-ի դեկտեմբերի վերջն էր։ Նոր Տարվա նախատոնական եռուզեռից փախչելու իդեալական առիթ՝ գործուղում Արցախ։ Ստեփանակերտ հասա ուշ երեկոյան, սառած ճանապարհներով ու չաշխատող փեջերով։ Ստեփանակերտում ինձ սպասում էին տաք թեյով Անինն ու Աշոտը։ Աշոտը իրա կատուն ա, որը էս աշխարհում Անիից բացի սիրում ա զեյթուն ու կարնիզներից կախվել։ Ու չգիտեմ ինչի մի քիչ էլ ինձ։

Չեքինիցս վարկյաններ հետո մեսսիջ էկավ Շուշանից “առավոտը կգաս կոֆեյի, սպասում եմ”։ Կոֆեն խմելուց ու գործերս ավարտելուց հետո վճռական ձայնով ասեց “գալիս ես հետս Մարտակերտ, տոնածառը զարդարենք մշակույթի տան”։ Ես ուր, տոնածառ զարդարելն ուր…բայց վիճելը անիմաստ էր։

Մինչև Շուշանը ցույց էր տալիս, ինչն ա վերանորոգվել, գնվել, պատրաստվել բացմանը խմբակներից, փեջի վրա արդեն սուրճը եփվել էր։ Նախորդ օրվա մրսածությունը սկսեց քիթս ֆսֆսացնել ու կոլլեկտիվ որոշում կայացվեց, որ ես պիտի թթի օղի խմեմ։ Առաջին անգամ կյանքում. օղի առհասարակ չեմ խմում, բայց իրավիճակը անելանելի էր։ Զգացի, ոնց ա վառելով իջնում տաքությունը, բուշլաթը քցեցին վրաս, ասեցին դու նստի, տաքացի, տոնածառի հետ գործ չունես։

Գիշերը 12-ի կողմերը պարզվեց, որ դեռ պետք ա պապյե-մաշեյից սարքած տնակները ներկվեն։ Լուռ վերցրեցի մեր ընկերոջ մեքենայի բանալիները ու գնացի քնելու։ Մի երկու ժամից գտան ինձ։ Շուշանը մի գրամ հոգնացության նշույլ անգամ չուներ։ Տոնածառը զարդարված էր, տնակները ներկված էին, բոլորի դերերը պարապած էին։ Զրոյական ՕԳԳ տված ես տեղափոխվեցի հետևի նստատեղ դալշե քնելու։

Ռադիոյից լսվեց “Շուշանը սիրով նվիրում է այս երգը Անժելային”, պարզվեց ռադիոյի գիշերային եթեր սմս ա թաքուն գրել։ Տիգրանակերտի գիշերային լռությունը խախտեց մեր երեքի բարձր ծիծաղը։

Անժելա Էլիբեգովայի էջից:

2013-ի դեկտեմբերի վերջն էր։ Նոր Տարվա նախատոնական եռուզեռից փախչելու իդեալական առիթ՝ գործուղում Արցախ։ Ստեփանակերտ հասա…

Опубликовано Anzhela Elibegova Понедельник, 2 ноября 2020 г.



Նման նյութեր