Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը մանրամասնել է, թե Թուրքիան ինչ աջակցություն է ցուցաբերում Բաքվին ղարաբաղյան հակամարտությունում։
«Թուրքիան մեզ աջակցում է բարոյական, քաղաքական, ինչպես նաև աշխարհաքաղաքական մակարդակներում»,- հայտարարել է Հաջիևը արաբական Al Jazeera հեռուստատեսությանը տված հարցազրույցում։
Նա ընդգծել է, որ Բաքուն որևէ երրորդ երկրի մասնակցությանը դեմ է այս հակամարտությունում։
«Միևնույն ժամանակ մենք տեսնում ենք, որ Հայաստանը փորձում է սադրել, որ Ադրբեջանը միջոցներ կիրառի հայկական տարածքում, մենք տեսել ենք, որ Հայաստանը բալիստիկ հրթիռներ է արձակել»,- ասել է նա։