Անհայտ անձը կրակ է բացել Վիեննայում գտնվող սինագոգում և պայթեցրել իրեն. կան զոհեր. ԼՐԱՑՎՈՂ (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Անհայտ անձը կրակ է բացել Վիեննայում գտնվող սինագոգում և պայթեցրել իրեն. կան զոհեր. ԼՐԱՑՎՈՂ

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում գտնվող սինագոգում անհայտ անձը մի քանի կրակոց է արձակել և պայթեցրել իրեն: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին նշում են տեղական լրատվամիջոցները:

Հաղորդվում է 7 զոհի մասին:

Առայժմ հայտնի չէ`դեպքը կապ ունի ահաբեկչության հետ, թե ոչ:

Ավստրիայի Ներքին գործերի նախարարությունը չի բացառում ահաբեկչության վարկածը:

ՌԻԱ Նովոստին հաղորդում է, որ հարձակվողները մի քանիսն էին, նրանցից մեկը սպանվել է:

Ավստրիայի ՆԳՆ-ն հայտարարել է, որ Վիեննայում տեղի ունեցածն ահաբեկչություն է: Սպանվել է մի քանի մարդ: 

Լրատվամիջոցները հայտնում են, որ կրակոցներին զուգահեռ, ահաբեկիչները քաղաքի մյուս ծայրում գտնվող ճապոնական ռեստորանում պատանդ են վերցրել մի խումբ մարդկանց։