Խամենեի․ Պետք է ապահովել տարածաշրջանում ապրող հայերի անվտանգությունը
Advertisement 1000 x 90

Խամենեի․ Պետք է ապահովել տարածաշրջանում ապրող հայերի անվտանգությունը

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին  իրանական հեռուստատեսությամբ ելույթի ընթացքում, մասնավորապես, անդրադարձել է ղարաբաղյան հակամարտությանը։

«Ցավոք սրտի՝ մեր հարևանների՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմ է ընթանում։ Դա շատ ցավալի է, պատերազմը սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը և պետք է ավարտվի հնարավորինս շուտ»,- ասել է Խամենեին։

Նրա խոսքով՝ «ադրբեջանական տարածքները» պետք է վերադարձվեն Ադրբեջանին, որն «իրավունք ունի դրանք ազատագրելու»»։ Սակայն նա ընդգծել է, որ անհրաժեշտ է ապահովել Ղարաբաղում ապրող հայերի անվտանգությունը։

Իրանի գերագույն առաջնորդը  նաև նախազգուշացրել է իրական սահմանների մոտ «ահաբեկիչներ չտեղակայել»։

«Վստահելի զեկույցներ կան այդ հակամարտությունում որոշակի թվով ահաբեկիչների մասնակցության մասին։ Եթե նրանք հայտնվեն սահմանների մոտ, և վտանգ նկատվի, ապա նրանց կդիմավորեն վճռականորեն»,- հավելել է Խամենեին։

ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նառիշկինն ավելի վաղ հայտարարել էր, որ իր գերատեսչության ունեցած տվյալներով՝ հակամարտության գոտի են ակտիվորեն փոխադրվում Մերձավոր Արևելքում կռվող միջազգային ահաբեկչական կազմակերպությունների վարձկաններ, ընդ որում՝ խոսքն արդեն հազարավոր արմատականների մասին է։ Փոխանցում է ria.ru-ն։



Նման նյութեր