Երբ Նիկոլը մարդկանց ասֆալտին էր փռում, բոլորը լուռ էին, բացի ասֆալտին փռվողներից:
Երբ Նիկոլը Մանվելի ջեբը տուշոնկա էր գցում ու փակում, բոլորը լուռ էին, բացի Մանվելին ճանաչողներից:
Երբ Նիկոլը ընդդիմադիր կուսակցության ղեկավարին էր կալանավորում, բոլորը լուռ էին բացի այդ ընդդիմադիր կուսակցության անդամներից:
Երբ Նիկոլը կարգադրում էր դատավորին՝ ուզես չուզես կալանքը պիտի տաս, բոլորը լուռ էին, բացի կալանավորվողներից:
Երբ Նիկոլը կորոնան պինցետով ու սիրտով էր բուժում, կորոնային ասելով ում շունն է, բոլորը լուռ էին բացի կորոնայից մահացածի հարազատներից:
Երբ Նիկոլը հայտարարում էր որ իր ընկեր Ալիևի հետ Արցախի հարցում ինչ ուզում այն էլ բանակցում է, բոլորը լուռ էին, բացի պատերազմի մոտալուտ վտանգը զգացողներից:
Երբ Նիկոլը սահմանադրական դատարանն էր զավթում, բոլորը լուռ էին բացի ՍԴ մի քանի դատավորներից:
Այսօր երբ Նիկոլը Արցախից մեր 18-20 տարեկան տղանների աճյուններն է հանձնում հարազատներին, բոլորը լուռ ե՞ն բացի զոհվածի հարազատներից, ընկերներից, սիրած աղջիկներից:
Նիկոլը հիմա Արցախն է հանձնում, Հայաստանը քանդում, հայ մարդու երազանքները ավիրում, իսկ հիմա լռողները ովքե՞ր են:
Ռուզաննա Բեգլարյանի էջից:
Երբ նիկոլը մարդկանց ասֆալտին էր փռում, բոլորը լուռ էին, բացի ասֆալտին փռվողներից:
Երբ նիկոլը մանվելի ջեբը տուշոնկա էր…
Опубликовано Рузанной Бегларян Вторник, 3 ноября 2020 г.