Ռուսաստանի Դաշնության պետական դումայի նախկին պատգամավոր Վլադիմիր Լեպեխինը վստահ է, որ Ռուսաստանը պարտավոր է վաղ թե ուշ պաշտպանել Հայաստանը և Արցախը, հակառակ դեպքում մոտ ապագայում կարող է Ռուսաստանից գրեթե ոչինչ չմնալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Լեպեխինը գրել է Rusnext կայքում հրապարակված իր հոդվածում:
Ռուս քաղաքական գործիչը նշել է, որ ղարաբաղյան հակամարտությունն այլևս դադարել է զուտ տեղային խնդիր լինել:
«Արդեն պարզ է, որ Ղարաբաղում ռազմական հակամարտությունը լոկալ բնույթ չի կրում։ Տարածաշրջանում մեծ աշխարհաքաղաքական խաղ է սկսվել, և կապված է այն իրադարձությունների հետ, որոնք այսօր տեղի են ունենում Բելառուսում, Ուկրաինայում, Մոլդովայում, Կենտրոնական Ասիայի երկրներում, Վրաստանում, իսկ վաղը լիովին իրենց կդրսևորեն անմիջապես Ռուսաստանի Դաշնության տարածքում»,- գրել է Լեպեխինը:
Քաղաքական գործիչն անդրադարձել է նաև ԼՂ հակամարտությունում Թուրքիայի ներգրավվածությանը, նշելով, որ այդ պետությունը ՌԴ սահմանների հարևանությամբ ահաբեկչական գործողություններ իրականացնելու նպատակներ է հետապնդում:
Ամբողջությամբ՝ tert.am