Russian and English below
Երեկ երեկոյան Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները ևս մեկ անգամ փաստեցին, որ միջազգային ահաբեկչության դեմ պայքարը չի կարող ընտրողական լինել, քանի որ այն մարդկությանն սպառնացող մեր ժամանակների ամենամեծ վտանգն է:
Աշխարհի որևէ պետություն ապահովագրված չէ ահաբեկչությունից: Իմ խորին համոզմամբ ահաբեկչությունը չպետք է ասոցացվի կոնկրետ քաղաքակրթության, կրոնի, ժողովրդի կամ էթնիկ խմբի հետ։
Հայտնում ենք մեր խորը վշտակցությունն ու ցավակցությունը տեղի ունեցած ողբերգության զոհերի հարազատներին և արագ ապաքինում մաղթում վիրավորներին:
Ավելի քան մեկ ամիս է մեր երկիրը ողջ միջազգային հանրության աչքի առաջ նույնպես ահաբեկչության թիրախ է դարձել՝ պայքարելով Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հարավային Կովկասն ահաբեկչության նոր օջախ դարձնելու նկրտումների ու փորձերի դեմ:
Արցախի ժողովուրդը ենթարկվում է ահաբեկչության ու մարդկության դեմ հանցագործության՝ կրելով մարդկային ու նյութական մեծ կորուստներ:
Խստորեն դատապարտում ենք ահաբեկչության ցանկացած դրսևորում, էթնիկ կամ կրոնական պատկանելության հիմունքներով խաղաղ բնակչությանը դիտավորությամբ թիրախավորելու ցանկացած փորձ:
Ահաբեկչությունն ու ծայրահեղականությունը սատարողներին, ֆինանսավորողներին և իրականացնողներին, ինչպես նաև ատելության հողի վրա բռնություն հրահրողներին արդարացնելու ցանկացած գործողություն պետք է վճռական կերպով դատապարտվի:
Արցախի Հանրապետությունը շարունակում է հավատարիմ մնալ այս սկզբունքներին և պատրաստ է իր ներդրումն ունենալ ահաբեկչության դեմ պայքարում, միջազգային և տարածաշրջանային անվտանգության ամրապնդման գործում ու մինչև վերջ պայքարելու է ապրելու և անվտանգ զարգանալու իր իրավունքի համար:
Արայիկ Հարությունյան
Террористические атаки, совершенные вчера вечером в столице Австрии – Вене, стали очередным подтверждением того, что борьба против международного терроризма не может быть выборочной.
Международный терроризм является одной из самых страшных угроз, грозящих человечеству, и ни одно государство мира не застраховано от него.
По моему глубокому убеждению, терроризм не должен быть ассоциирован с конкретной цивилизацией, религией, народом или этнической группой.
Выражаем наши глубочайшие сочувствие и соболезнования родственникам жертв трагедии, желаем всем раненным скорейшего выздоровления.
Вот уже более месяца наша страна и народ на глазах у всего международного сообщества также являются мишенями этого зла, борясь против попыток Турции и Азербайджана создать на Южном Кавказе новый очаг терроризма.
Народ Арцаха подвергается террору и преступлениям против человечества, в результате чего имеются многочисленные жертвы среди мирного населения и разрушения гражданской инфраструктуры.
Мы решительно осуждаем любые проявления террора, этнических чисток и целенаправленного нанесения вреда мирным жителям из-за их этнической или религиозной принадлежности.
Любые действия по оправданию тех, кто поощряет, финансирует или непосредственно осуществляет акты терроризма, экстремизма и насилия, разжигает ненависть на расовой и этно-религиозной почве, должны быть самым решительным образом осуждены.
Республика Арцах всегда привержена этим принципам и готова внести свою лепту в налаживании действенного международного сотрудничества в борьбе с терроризмом, укрепления региональной и международной безопасности и до конца будет защищать свое право на жизнь и развитие.
Араик Арутюнян
Yesterday’s terrorist attack in Vienna, Austria has once again attested to the fact that in no way could the world community afford selective approaches in the fight against international terrorism, as it is the greatest menace to mankind in our times.
No state is immune to terrorism, and I believe terrorism must not be associated with any particular civilization, religion, nationality or ethnic group.
We express our deep sympathies and condolences to the families of victims of the terrorist attacks and wish the wounded speedy recovery.
It has been more than a month that in full view of the international community Artsakh became a target of terrorism, combating aspirations and attempts of Azerbaijan and Turkey to turn the South Caucasus into a new hotbed of international terrorism.
The Republic of Artsakh faces terrorism and crimes against humanity, suffering human and tangible material loss.
We strongly condemn any attempt whereby communities are subjected to terrorism, and the civilian population is targeted deliberately on the grounds of ethnic or religious belonging.
Any attempt to justify those encouraging, sponsoring or perpetrating terrorism and extremism, as well as those inciting hate crime and violence, should be unequivocally condemned.
The Republic of Artsakh remains committed to those principles and determined to contribute to the fight against terrorism, reinforcing international and regional security, and we will struggle to the end for our right to secure life and development.
Arayik Harutyunyan
Russian and English below
Երեկ երեկոյան Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները ևս…
Опубликовано Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն Вторник, 3 ноября 2020 г.