Թուրքիայի վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2020թ. hոկտեմբեր ամսվա դրությամբ գնաճի տվյալները: Թուրքիայի սպառողական գների ինդեքսը հոկտեմբեր ամսվա կտրվածքով գրանցել է 2.13%, իսկ ներերկրյա արտադրողական գների ինդեքսը՝ 3.55% աճ:
Հղում կատարելով Թուրքիայի վիճակագրական ծառայության կողմից հրապարակված տվյալներին, հոկտեմբեր ամսվա դրությամբ սպառողական գները աճել են 11.74%-ով, իսկ ներերկրյա արտադրողական գները՝ 9.11%-ով: Սպառողական գների ինդեքսը հոկտեմբեր ամսին, անցյալ տարվա դեկտեմբեր ամսի ցուցանիշների նկատմամբ բարձրացել է 10.64%-ով, անցյալ տարվա նույն ամսվա նկատմամբ՝ 11.89%-ով: Ներերկրյա արտադրողական գների ինդեքսը 2019թ. դեկտեմբեր ամսվա նկատմամբ բարձրացրել է 17.48%-ով, իսկ հոկտեմբեր ամսվա նկատմամբ՝ 18,20%-ով:
Հաշվի առնելով Թուրքիայի արդյունաբերության 4 սեկտորների հոկտեմբեր ամսվա դրությամբ տարեկան բազայի տվյալների փոփոխությունները՝ կարող ենք արձանագրել, որ հանքարդյունաբերության ոլորտում գրանցվել է 17.01% աճ, արտադրության ոլորտում՝ 19.81% աճ, ջրամատակարարման ոլորտում՝ 12.49% աճ, իսկ էլեկտրականության, գազի արտադրության և մատակարարման ոլորտում գրանցվել է 1.62% անկում:
Իսկ եթե հաշվի առնենք այս խմբերի ամսական բազայի փոփոխությունները, ապա կստացվի հետևյալ պատկերը՝ հանքարդյունաբերության ոլորտում 1,45%, արտադրության ոլորտում 3.74%, էլեկտրականության, գազի արտադրության և մատակարարման ոլորտում 2.39%, իսկ ջրամատակարարման ոլորտում 0.28% աճի գրանցում:
Թուրքիայի վիճակագրական կառույցի հրապարակած տվյալներում նաև երևում են հոկտեմբեր ամսին սպառման ենթական հիմնական խմբերի գների փոփոխությունները: Հոկտեմբեր ամսին գների ամենաբարձր թանկացումները կատարվել են հագուստի և կոշիկների արտադրության խմբի վրա (6.81% աճ), որին հաջորդում են սննդի և ոչ ալկոհոլային խմիչքների արտադրության խումբը (3.03% աճ) և կենցաղային իրերի արտադրության խումբը (2.45%):
Սպառողական գների ինդեքսի տարեկան բազայում ամենաբարձր աճը նկատվել է ապրանքների և ծառայությունների խմբում, այն կազմել է 27.4%: Այս խմբին համապատասխանաբար 16.51%-ով և 15.6%-ով հետևում են սննդի և ոչ ալկոհոլային խմիչքների խումբն ու առողջապահական ոլորտը: Այս նույն ժամանակահատվածում տրանսպորտի ոլորտում գրանցվել է 13.92%, իսկ կենցաղային իրերի խմբում՝ 12.98% աճ: Անցած ամսվա ինդեքսում ընդգրկված 418 նյութից 52-ի միջին գինը անկում է ապրել, 42-ի գնի մեջ փոփոխություն չի եղել, իսկ 324-ի գինը աճել է:
Պատրաստեց Էմմա Արդարյանը