Aravot.am-ի տեղեկություններով, օրերս ռուսական իշխանության բարձրագույն օղակներից, փակ ծրարով նամակ է փոխանցվել Հայաստան՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին։
Թե ի՞նչ բովանդակություն ունի նամակը՝ մեզ չհաջողվեց պարզել։ Միայն պարզեցինք, որ նամակը մոտ մեկ շաբաթ Մոսկվայում գտնվող ԲՀԿ պատգամավորների միջոցով չի փոխանցվել պարոն Ծառուկյանին:
ԲՀԿ-ի պատվիրակությունը, հիշեցնենք, ՌԴ էր մեկնել հոկտեմբերի 28-ին, հանդիպումներ էին նախատեսված ՌԴ-ում իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության գործընկերների հետ: Քննարկման թեման Արցախի եւ Հայաստանի նկատմամբ թուրք-ադրբեջանական ահաբեկչական տանդեմի կողմից սանձազերծված պատերազմն էր: Aravot.am-ը փորձեց Նաիրա Զոհրաբյանից պարզել, թե ումի՞ց է եղել Գագիկ Ծառուկյանին փոխանցված նամակը եւ ի՞նչ բովանդակություն ունի: Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց՝ «no comment»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ