Վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դիվանագիտական ճակատի մեր հերոսների մասին
Էս պատերազմի ավարտից հետո մեր դիվանագետների աշխատանքը լրջագույն գնահատանքի պիտի արժանացնի պետությունը: Էն հսկայական անտեսանելի գործը, որն առանց շունչ քաշելու արվում ա տարբեր մայրաքաղաքներում իրապես անգնահատելի ա ու դրա մասին հուսամ հանրությունը պատշաճ կտեղեկացվի ապագայում:
Փառք ու պատիվ ձեզ, դիվանագիտական բանակ ջան…»։