Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին հարձակվող, ճանաչված ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանն իր աջակցությունն է հայտնել Արցախին։ Նա Facebook-ի պաշտոնական էջում հրապարակել է իր և որդու լուսանկարը՝ եռագույնը ձեռքներին և կոչ է արել ճանաչել Արցախը։
«Ճանաչո՞ւմ եք ինձ և որդուս, ճանաչեք Արցախը»,- գրել է ֆուտբոլիստը։