Իրավապահ մարմինները Փարիզից հարավ-արեւելք գտնվող Ատիս-Մոն կոմունայում տղամարդու են ձերբակալել այն բանից հետո, երբ նա ուսուցիչների հասցեին սպառնալիքներ Է հնչեցրել: Այդ մասին հաղորդել Է Parisien թերթը:
Հրատարակությունը նշում Է, որ տղամարդը ձերբակալվել Է նոյեմբերի 4-ի առավոտյան ուսումնական հաստատության մերձակայքում: Նախօրյակին ուսուցչուհիներից մեկն սպառնալիքների համար բողոք Էր ներկայացրել, որոնց հեղինակն այդ տղամարդն Էր: Ուսուցչուհին նշել Է, որ երկու անգամ, ընդմիջման ժամանակ փողոց դուրս գալով, սպառնալիքներ Է լսել: Ձերբակալվածը գոռում Էր, որ վրեժ կլուծի Ալլահի համար, եւ որ «ուսուցիչները կվճարեն»:
«Նա հայտնի Է եղել մեր ծառայություններին, բայց ոչ թե հատուկ ծառայություններին»,-ոստիկանությունում նշել Է աղբյուրը՝ մեկնաբանելով նրա ձերբակալումը:
Միջադեպը կարող Է կապված լինել պատմության ուսուցիչ Սամյուսել Պատիի սպանության հետ, որը տեղի Է ունեցել Փարիզի մերձակայքի Կոնֆլան-Սենտ-Օնորին կոմունայում:
Հոկտեմբերի 16-ին գլխատվել Էր պատմության ուսուցիչ Սամյուել Պատին: Սպանված տղամարդը պատմություն Էր դասավանդում, որն իր աշակերտների համար ազատ խոսքի դասեր Է անցկացրել եւ ցուցադրել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները:
Հարձակվողը գնդակահարվել Է ոստիկանության աշխատակիցների կողմից:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը տեղի ունեցածը որակել Է ահաբեկչական գործողություն:
Հոկտեմբերի 29-ին Նիս քաղաքի եկեղեցու վրա իրականացված գրոհից հետո, որի հետեւանքով երեք մարդ Է զոհվել, Ֆրանսիայի իշխանությունները կարգադրեցին ուժեղացնել անվտանգության միջոցները կրոնական պաշտամունքի եւ ուսումնական հաստատությունների վայրերի մերձակայքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: