Պուերտո Ռիկո կղզու բնակիչների կեսից ավելին հերթական անգամ քվեարկել Է այն բանի օգտին, որպեսզի այն ստանա ԱՄՆ-ի 51-րդ նահանգի կարգավիճակ: Այդ մասին նոյեմբերի 4-ին հաղորդել Է ABC News հեռուստաալիքը:
Ամփոփելով ձայների 95 տոկոսի հաշվման արդյունքները՝ դրա օգտին քվեարկել Է ընտրողների 52 տոկոսը: Սակայն այդ կամաարտահայտումը իրավական ուժի չունի, որովհետեւ վերջնական որոշումը պետք Է ընդունի Միացյալ Նահանգների Կոնգրեսը:
Պուերտո Ռիկոն ԱՄՆ-ի տարածք Է ճանաչվել 1898 թվականից: Երկրի բնակիչներն ԱՄՆ-ի քաղաքացիներ են, սակայն նրանք չեն կարող քվեարկել նախագահի ընտրություններում եւ ձայնի իրավունքի սահմանափակմամբ միայն մեկ ներկայացուցիչ ունեն ԱՄՆ-ի Կոնգրեսում:
Պուերտո Ռիկոյի բնակիչներն արդեն առաջին անգամը չԷ, որ հանրաքվեով որոշում են կղզու քաղաքական կարգավիճակը: Վերջին անգամ նրանք որպես 51-րդ նահանգ ԱՄՆ-ի կազմի մեջ մտնելու օգտին քվեարկել Էին 2017 թվականին: Սակայն ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը չի պաշտպանել Կոնգրեսում քվեարկության անցկացումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: