ՊԲ հաղթանակների մասին լուրեր Իրանի հանրայինում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

ՊԲ հաղթանակների մասին լուրեր Իրանի հանրայինում

ՊԲ հաղթանակների մասին լուրեր Իրանի հանրայինում։

Իրանի հանրային հեռուստաընկերության կայքում տեղադրեցինք ահա այս լուրերը ըստ Շուշան Ստեփանյանի՝

Հակառակորդի չորրորդ ԱԹՍ-ն. խոցվել է ժամը 21:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի տարածքում:

Այսօր՝ ժամը 10:30-ի սահմաններում, Բերձոր քաղաքից հարավ-արևելք ընկած ճակատային գծի հատվածում թշնամական ուժերը զրահատեխնիկայի ներգրավմամբ նախաձեռնել են հերթական հարձակումը:

ՊԲ ստորաբաժանումները, անցնելով պաշտպանության, հստակորեն իրականացրել են առաջադրված մարտական խնդիրները և խոցելով հակառակորդի 3 տանկ կասեցրել վերջինիս հարձակումը:

Ժամը 12:55-ի սահմաններում թշնամին նույն ուղղությամբ ձեռնարկել է հերթական հարձակումը և, կորցնելով ևս 2 տանկ ու 2 հետևակի մարտական մեքենա, դարձյալ հետ է շպրտվել ելման դիրքեր:

Ճակատային գծի տվյալ հատվածում ներկա պահին մարտերը շարունակվում են: ՊԲ-ն վերահսկում է օպերատիվ-մարտավարական իրադրությունը:

Ժորժ Աբրահամյանի էջից:

ՊԲ հաղթանակների մասին լուրեր Իրանի հանրայինում։

Իրանի հանրային հեռուստաընկերության կայքում տեղադրեցինք ահա այս լուրերը…

Опубликовано Jorj Abrahamian Четверг, 5 ноября 2020 г.