Դպրոցներում նախատեսվում է ներդնել մարզառազմական ճամբարների կարգ
Advertisement 1000 x 90

Դպրոցներում նախատեսվում է ներդնել մարզառազմական ճամբարների կարգ

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ասուլիսի ընթացքում անդրադառնալով հարցին, թե հաշվի առնելով պատերազմական իրավիճակը՝ հնարավո՞ր է դպրոցներում նախնական զինվորական պատրաստություն առարկայի ուսուցմանն ավելի շատ դասաժամեր հատկացվեն, և փոխվի ուսուցման մեթոդիկան, ասաց․

«Մինչև պատերազմական դրությունը մենք նախատեսել էինք չափորոշիչների վերանայման գործընթաց, և չափորոշիչներից մեկը, որ վերանայվում էր, նախնական  զինվորական պատրաստությունն էր, որն ինտենսիվ քննարկել ենք ՊՆ-ի, ռազմական բուհերի, ԱԻՆ-ի հետ։ Դրա հիման վրա զգալի վերանայել ենք ամբողջությամբ։ Այո՛, հաշվի ենք առնում այն բոլոր ռիսկերը, մարտահրավերները, որ կան, որպեսզի կարողանանք այս առարկայի շրջանակում լուծել այն խնդիրները, որ ունենք»,- ասաց Անդրեասյանը՝ նշելով, որ խոսքը ոչ միայն նախնական զինվորական պատրաստության մասին է, այլև քաղաքացիական պաշտպանության տարրական կանոնների, որոնց ուսուցումը ևս դպրոցում պետք է արդյունավետության տեսանկյունից բարձրացնել։

Փոխնախարարի խոսքով՝ նախնական զինվորական պատրաստության՝ բուն ռազմագիտության մասով նախատեսում են վերանայման չափորոշչի հետ միաժամանակ նաև ներդնել նախնական զինվորական պատրաստության մարզառազմական ճամբարների կարգը։ Անդրեասյանն ընդգծեց, որ այն թույլ է տալու ապահովել գործնական բաղադրիչը։

1lurer.am