ԱՄՆ-ում հետընտրական լարվածությունների ֆոնին զենքի վաճառքը կտրուկ աճել է
Advertisement 1000 x 90

ԱՄՆ-ում հետընտրական լարվածությունների ֆոնին զենքի վաճառքը կտրուկ աճել է

ԱՄՆ-ում հետընտրական լարվածությունների սրման ֆոնին, զենքի վաճառքը կտրուկ աճել է: Այս մասին հաղորդել է Russia Today հեռուստաալիքը:

ԱՄՆ հրազենի արդյունաբերության առևտրի խումբը հրապարակել է զեկույց, որում նշել է, որ  ԱՄՆ նախագահական ընտրությունների օրը 30 րոպեի ընթացքում վաճառվել է ավելի քան 80 հազար փամփուշտ:

Մյուս կողմից, զենքի պահանջարկը մեծանալու պատճառով, զինապահեստարաններում արդեն զենքի դեֆիցիտ կա:  Հրազենի վաճառքն աճել է 300-ից 500 տոկոսով:

Համաձայն հրաձգության սպորտի ազգային հիմնադրամի,  ԱՄՆ-ում հոկտեմբերին զենքի վաճառքը հասավ նոր բարձրության՝ գերազանցելով 2016 թվականին սահմանված նախորդ ռեկորդը:

Միչ այս պահը ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքները վկայում են  դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենի առաջատար լինելու մասին: Միացյալ Նահանգներում հետընտրական լարվածությունների և  զինված բախումների ու բռնությունների սրման հետ կապված մտահոգությունները մեծացել են:

parstoday.com



Նման նյութեր