Լրատվական որոշ աղբյուրներ հայտնում են, որ թուրքական բանակը նոր բազա է կառուցում Սիրիայի հյուսիսային Ռաքքա նահանգում:
Որոշ աղբյուրներ հայտնում են, որ թուրքական բանակը սկսել է ռազմաբազայի կառուցումը Սիրիայի հյուսիսում գտնվող Ռիֆ Ալ-Ռաքա նահանգի Այն Իսա քաղաքից դեպի հյուսիս-արևմուտք գտնվող միջազգային ճանապարհի հարևանությամբ:
2019-ի հոկտեմբերին ԱՄՆ-ի կողմից աջակցվող քուրդ զինյալներին վտարելուց հետո, թուրքական զինուժը հաստատեց տարածաշրջանում իր վերահսկողությունը:
Սա թուրքական բանակի հինգերորդ հենակետն է, որ գնտվում է Ալ-Հասաքա-Հալեպ-Ռաքա նահանգի միջազգային ճանապարհի վրա:
Թուրքիան փորձում է ավելի ծավալուն դերակատարություն ունենալ տարածաշրջանում: Միջամտություններ կատարելով տարածաշրջանային իրադարձություններին, այդ թվում՝ ԼՂ-ի պատերազմին, Միջերկրածովյան ջրերի շուրջ Բելառուսի և Հունաստանի հետ վեճին, ինչպես նաև Իրաքի հյուսիսում գործողություններ իրականացնելով Թուրքիան փորձում է իր օգտին փոխել տարածաշրջանային զարգացումների արդյունքները: