Բողոքը սաստկանում Է. ընտրություններից հետո ողջ ԱՄՆ-ում ցույցեր են անցկացվել
Advertisement 1000 x 90

Բողոքը սաստկանում Է. ընտրություններից հետո ողջ ԱՄՆ-ում ցույցեր են անցկացվել

ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաներ են անցկացվել նախագահի ընտրություններից հետո ձայները հաշվելու ֆոնին:

New York Times թերթի տվյալներով՝ ակտիվիստները ցույցեր են կազմակերպել Մինեապոլիսում, Սիեթլում, Ֆինիքսում, Ֆիլադելֆիայում, Նյու Յորքում եւ Փորթլենդում: Հիմնականում դրանք ընթացել են խաղաղ, սակայն առանձին կետերում բողոքի մասնակիցները կոտրել են ցուցափեղկերը եւ ոստիկանության հետ բախումներ են եղել:

Մինեապոլիսում ցուցարարները փակել են ավտոպողոտան, ինչից հետո տասնյակ մարդիկ ձերբակալվել են հասարակական կարգը խախտելու համար: Չիկագոյում շուրջ հազար ցուցարարներ հավաքվել են տեղի ընտրական հանձնաժողովի շենքի մոտ՝ պահանջելով հաշվել թեկնածուների օգտին տրված յուրաքանչյուր ձայնը:

Նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում անցկացվել են նախագահական ընտրություններ. պետության ղեկավարի պաշտոնին հավակնում են հանրապետական Դոնալդ Թրամփը եւ դեմոկրատ Ջո Բայդենը: Ներկայում ընթանում Է ձայների հաշվումը, երկու թեկնածուներն Էլ հայտարարել են տարբեր նահանգներում խախտումների մասին եւ «ընտրությունների արդյունքների ազնվության պաշտպանության հատուկ ֆոնդեր» ստեղծելու մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Նման նյութեր