
Դավիթ Սանասարյանը 9 ժամ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ
Քիչ առաջ խոսեցի Արմեն Վիրաբյանի հետ
Նախ ասեմ, որ Արմենը «Ժառանգության» անդամ չի, այլ համակիր է, երկրորդ` Արմենը Բաքու գնալու միտք չունի ու չի միանալու էդ պլատֆորմին, իր խոսքն եմ փոխանցում, որ ինքը դավաճանական է համարում պլատֆորմի հայտարարությունը, ինքը դեմ է հող հանձնելուն….
Արմենը Չարդախելցի է ու իր հայրն էլ կռվել է Արցախյան պատերազմում…
Արմենի միակ ուզածն է, որ խաղաղություն լինի, ինչպես նաև Սերժն ու հանրապետականները հեռացվեն իշխանությունից:
Հ.Գ. հերիք է ադրբեջանական խայծը ուտեք ու մարդկանց անվան հետ խաղաք»: