Ճապոնիայի վարչապետը հույս ունի, որ ԱՄՆ-ի հետ կայուն հարաբերություններ կհաստատվեն ընտրություններից հետո
Advertisement 1000 x 90

Ճապոնիայի վարչապետը հույս ունի, որ ԱՄՆ-ի հետ կայուն հարաբերություններ կհաստատվեն ընտրություններից հետո

Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան, հանդես գալով խորհրդարանական կոմիտեում, հայտարարել է ԱՄՆ-ի հետ ընտրություններից հետո «սերտ փոխգործակցության մասին և հույս հայտնել, որ Վաշինգտոնի ու Պեկինի միջև կայուն հարաբերություններ կհաստատվեն:

«Առայժմ իրադրությունն այնպիսին է, որ հասկանալի չէ, թե թեկնածուներից ով կհաղթի, բայց ճապոնա-ամերիկյան միությունը Ճապոնիայի համար իր արտաքին քաղաքականության առանցքն է և անվտանգության ապահովումը: Մենք կշարունակենք ԱՄՆ-ի հետ սերտ փոխգործակցությունը, դրանում կասկած չկա»,-ասել է վարչապետը:

Նա նաեւ ընդգծել է, որ «հաշվի առնելով ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների արդյունքները, ԱՄՆ-ի և Չինաստանի երկկողմ կայուն հարաբերությունների հաստատումը կծառայեն ոչ միայն Ճապոնիայի ազգային շահերին, այլև կարեւոր են խաղաղության և համաշխարհային հանրակցության կայունության տեսակետից», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:



Նման նյութեր