«Հիմի ես ամեն ինչ չափում եմ պատերազմի պրիզմայով». Գոհար Հարությունյան
Advertisement 1000 x 90

«Հիմի ես ամեն ինչ չափում եմ պատերազմի պրիզմայով». Գոհար Հարությունյան

Պատերազմները մեզ փոխում են: Առաջին Արցախյան պատերազմի տարիներին ես այնպես էի մրսել, որ մինչև հիմա չեմ տաքանում, միշտ մրսում եմ: Ցուրտը մտել է ոսկորներիս մեջ ու դուրս չի գալիս անգամ տարիներ անց:

Հիմի էլ ինձ թվում է, որ ես այլևս երբեք առաջվանը չեմ լինի:

Հիմի ես ամեն ինչ չափում եմ պատերազմի պրիզմայով:

Մի սիրուն շոր, կոշիկ եմ տեսնում, մտածում եմ՝ սրա փողով տեսնես քանի փամփուշտ կարելի է առնել, չէ, ավելի լավ է ուղարկեմ հիմնադրամներին:

Խանութում մթերք եմ գնում, կեսը առանձնացնում եմ, որ ուղարկեմ արցախցիներին:

Կրեմերս վերջացել են, պիտի նորը պատվիրեմ, ձեռքս չի գնում էտքան փող տամ: Ասում եմ՝ ջանդամ թե չես ծերանա ու չես կնճռոտի, ավելի լավ է էտ փողն ուղարկես զինծառայողների ֆոնդին, որ երեխեքին բուժեն, պրոտեզ գնեն:

Ու եթե ես՝ շարքային կինս, ունեմ այս գիտակցումը: Ես ու ինձ պես մտածող բազմաթիվ մարդիկ պահանջում ենք, որ դուք էլ ունենանք, որ ԱԺ-ում նստած չքննարկեք բյուջեի մի նախագիծ, որը մշակվել է պատերազմից առաջ և ոչ մի կերպ չի համապատասխանում հետպատերազմյան մեր իրականության պահանջներին ու խնդիրներին:

Մի խմբագրեք ու սրբագրեք, պարզապես ամբողջությամբ ջնջեք ու նորից գրեք, կետ առ կետ: Ու որ այնտեղ ամեն մի կոպեկ հաշվարկված լինի կրթության, գիտության, բանակի զարգացման համար, ինչպես նաև վիրավոր զինվորների վերականգնման և նրանց ընտանիքների սոցիալական ծրագրերի համար:

Գոհար Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Պատերազմները մեզ փոխում են: Առաջին Արցախյան պատերազմի տարիներին ես այնպես էի մրսել, որ մինչև հիմա չեմ տաքանում, միշտ…

Опубликовано Gohar Hayrapetyan Пятница, 6 ноября 2020 г.



Նման նյութեր