Ամերիկյան մի շարք լրատվամիջոցներ դադարեցրել են Թրամփի ճեպազրույցի հեռարձակումը
Advertisement 1000 x 90

Ամերիկյան մի շարք լրատվամիջոցներ դադարեցրել են Թրամփի ճեպազրույցի հեռարձակումը

Ամերիկյան մի շարք լրատվամիջոցներ ընդհատել են ընտրություններից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջին ճեպազրույցի ուղիղ հեռարձակումը, քանի որ նրա ելույթը գնահատել են որպես ապատեղեկատվության տարածում։

«Եվ այսպես, մենք կրկին անսովոր վիճակում ենք՝ ոչ միայն ընդհատելով նախագահին, այլև ուղղելով նրան»,- հայտարարել է MSNBC հեռուստաալիքի հաղորդավար Բրայան Ուիլյամսը՝ հենց որ ալիքը դադարեցրել է Թրամփի ելույթի հեռարձակումը։

Նման քայլը հիմնավորվել է նրանով, որ 17 րոպեանոց ելույթի ընթացքում Թրամփի կողմից հնչել են սադրիչ հայտարարություններ և անհիմն խոստովանություններ, մասնավորապես՝ նա մեղադրել է դեմոկրատներին «ընտրությունները գողանալու» մեջ։

Նախագահի ելույթն ընդհատել են NBC, CNBC, ABC, CNN հեռուստաալիքները և մի շարք այլ պարբերականներ, որոնք Թրամփի ելույթը հեռարձակել են սոցցանցերում։

«Ի՜նչ տխուր գիշեր է ԱՄՆ-ի համար՝ լսել, թե ինչպես է իրենց նախագահը ասում դա, որպեսզի սխալ կերպով մեղադրի մարդկանց ընտրությունները գողանալու մեջ»,- ասել է CNN-ի հաղորդավար Ջեյք Թեփփերը։

CNBC հեռուստաալիքի հաղորդավարուհի Շեփարդ Սմիթը հայտարարել է հեռարձակումը դադարեցնելու մասին՝ պարզաբանելով, որ նախագահը «սուտ» է խոսում։ «Նախագահի ասածների մեծ մասը բացարձակ սուտ է»,- ասել է Սմիթը։

USA Today պարբերականը նույնպես ընդհատել է հեռարձակումը։ «Նախագահ Թրամփը առանց ապացույցների հայտարարում է, որ նախագահական ընտրություններն անարդար ու խարդախ են եղել։ Մենք ճիշտ ժամանակին դադարեցրել ենք այդ հայտարարությունների ուղիղ  հեռարձակումը և հեռացրել ենք տեսագրությունը մեր հարթակներից»,- հայտարարել է պարբերականի գլխավոր խմբագիր Նիկոլ Քերոլը։

«Մեր աշխատանքը ճշմարտությունը, այլ ոչ թե անհիմն դավադրությունների տեսություններ տարածելն է»,- հավելել է նա։

Փոխանցում է Interfax-ը։



Նման նյութեր