Մեր համաշխարհային հայ ազգի պատմությունը համազգային մոբիլիզացիայի կարեւորագույն փորձ ձեռք բերեց: Անցած երեք տասնամյակների ընթացքում` 1988թ.-ի երկրաշարժից ի վեր, Հայաստանի համար ներքին եւ արտաքին (Սփյուռքի կողմից) ցուցաբերվող օգնությունը անփոխարինելի է եղել: Այս անգամ նույնպես:
Սեպտեմբերի 27-ից սկսած, մեկ ամսվա ընթացքում հավաքվեց 150 մլն ԱՄՆ դոլար գումար: Գումարի շատ թե քիչ լինելը հարաբերական է եւ որեւէ դեպքում ցանկալի չէ թերագնահատել` ասելով, թե այս կամ այն երկրում շատ կամ քիչ գումար է հավաքվել:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հրապարակված ամփոփ ցուցանիշների հիման վրա հնարավոր է որոշակի վերլուծություն կատարել: Նվիրաբերված գումարների ծագման երկրների պահով պետք է հաշվի առնել, որ որոշակի շեղումներ, այնուամենայնիվ, տեղի են ունեցել:
Oրինակ, մեկ երկրում գտնվող բանկային հաշվից հիմնադրամին փոխանցման դեպքում որպես գումարի ծագման երկիր է նշվել տվյալ երկիրը եւ ոչ այն, որտեղ փաստացի ապրում է գումարը փոխանցողը:
Նման դեպքերը, սակայն, դժվար թե զգալի ազդեցություն ունենան ընդհանուր պատկերի վրա: Կարեւոր է չթերագնահատել այն ամբողջ մոբիլիզացիոն ջանքերը, որոնք աշխարհի բոլոր կողմերում գործադրել են մեր հայրենակիցներն ու բարեկամները:
Ամբողջ պատկերն է պետք դիտարկել, որը ոգեշնչող դեր է կատարում Հայաստանից եւ Սփյուռքից մասնակցությունը շարունակական, կասեի` կանոնավոր դարձնելու համար:
Ամբողջական հոդվածը` aravot.am