Սեյրան Օհանյանից ստացած հերթական դասը շատ ցավոտ է եղել ադրբեջանցիների համար. Վահրամ Պողոսյան
Advertisement 1000 x 90

Սեյրան Օհանյանից ստացած հերթական դասը շատ ցավոտ է եղել ադրբեջանցիների համար. Վահրամ Պողոսյան

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը հերքում է գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի վիրավորվելու մասին ադրբեջանական հերթական կեղծ լուրերը:  «Ադրբեջանական քարոզչամեքենան այս անգամ հերթական կեղծիքն է տարածում գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի մասին, թե իբր վերջինս վիրավորվել է: Իհարկե, թշնամին խորը պատճառներ ունի դրա մասին աղաղակելու, քանի որ գեներալ Օհանյանից ստացած հերթական դասը շատ ցավոտ է եղել, ու, համոզված եմ, դեռ էլի կստանա, որովհետև նա ողջ և առողջ է ու լիարժեք կատարում է իրեն վստահված պարտականությունները»,– նշում է Պողոսյանը:

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օրերս հրապարակել էր լուսանկար Շուշիում անցկացվող հանդիպումից, որին ներկա էր նաև Սեյրան Օհանյանը:



Նման նյութեր