
Դեկտեմբերի 13-ին, ժամը 14։00-ին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կկայանա օսեթ բժիշկ Կազբեկ Կուդզաևի, նրա հիվանդների և գործընկերների հանդիպումը։
Կուդզաևը Հայաստանում է եղել 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո։ Նոյեմբերի սկզբին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում Կուդզաևը հայտնել էր, որ փնտրում է իր հիվանդներին։ Նա սրտառուչ պատմություն էր պատմել մի փոքրիկի մասին, որը վիրահատությունից հետո չէր ցանկացել բաժանվել բժշկից։ Sputnik Արմենիայի խմբագրակազմը որոշել էր գտնել այդ աղջնակին, և որոնումները դրական ավարտ էին ունեցել։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am