Էլեկտրականության թույլ միացման պատճառով այրվել է Թուրքիայի Հանրապետության Քասթամոնու նահանգի Թեփերհեման գյուղը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական İHA լրատվական գործակալությունը։ Նախնական տվյալներով՝ այրվել է ավելի քան 10 տուն և մեկ մզկիթ։ Կրակն առաջացել է տներից մեկում էլեկտրականության թույլ միացման պատճառով, և արագ տարածվել է ամբողջ գյուղով մեկ։ Դեռևս չի խոսվում զոհերի և վիրավորների մասին։ Կրակը հաջողվել է չեզոքացնել նոյեմբերի 7-ի առավոտյան՝ թույլ չտալով տարածումը դեպի անտառ։
Նման նյութեր
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ