ԱՄՆ-ի առանցքային նահանգներում ձայների հաշվարկից և Բայդենի օգտին տրված քվեների աճից հետո, Թրամփին զայրացրել ու հիասթափեցրել են իր կողմնակիցները:
CBS News- ի փոխանցմամբ ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ օրը խիստ զայրացել է Փենսիլվանիա և Ջորջիա նահանգների տվյալների հայտարարվելուց հետո, քանի որ դրանք եղել են Բայդենի օգտին:
Չնայած որոշ նահանգներում, այդ թվում Փենսիլվանիայում ձայների հաշվարկը դադարեցնելու Թրամփի ջանքերին, Բայդենի և Թրամփի միջև անջրպետն այս նահանգում ժամ առ ժամ աճում է:
Բայդենը գրեթե շահել է այն ընտրական ձայները, որոնք անհրաժեշտ են ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը ստանձնելու համար:
Դա զայրացրել է Թրամփի կողմնակիցներրին, որոնք բողոքի ցույցեր են անցկացրել և դեմոկրատ թեկնածուի դեմ ուղղված կարգախոսներ վանկարկել:
Ռասիզմի դեմ պայքարի ակտիվիստները նույնպես բողոքի ցույցերեն անցկացրել քաղաքներում,, բախվելով ոստիկանության բռնություններին: